Apple-ը պատրաստվում է ծալվող iPhone թողարկել 2026թ․

Apple-ը պատրաստվում է ծալվող iPhone թողարկել 2026թ․

Apple-ի նոր մոդելը՝ ծալվող iPhone-ը, ըստ Ընկերության հետ փոխկապակցված աղբյուրների, ամենայն հավանականությամբ, կթողարկվի 2026թ․։ Ծալվող սարքավորում թողարկելու պատճառն iPhone-ի վաճառքի նվազումն է։ Դեռևս, սակայն, հայտնի չէ, նոր մոդելը կլինի սմարթֆոն, թե՞ պլանշետ։

Apple-ի դիզայներները քննարկում են նաև նոր սարքավորման ֆունկցիոնալությունը՝ ձգտելով գրավել հնարավորինս շատ պոտենցիալ գնորդների։

Համաձայն տարբեր աղբյուրների՝ Ընկերությունը ներկայումս դիտարկում է ծալվող iPhone-ի մի քանի նախատիպ, բայց տեխնիկական բազմաթիվ խնդիրներ կան։ Գլխավոր խնդիրներից մեկը ծալվող, բայց միևնույն ժամանակ հարմար և ամուր սարքավորում ստանալն է։

Հաղորդվում է նաև, որ Apple-ն այդ հարցով բանակցում է ասիական արտադրողների հետ՝ անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերման համար։ Եթե ամեն ինչ հարթ ընթանա, ապա, ըստ աղբյուրի, 2026թ․ լայն հանրությանը կներկայացվի ծալվող iPhone-ը։

Ներկայումս ծալվող էկրանով սարքավորումների շուրջ 80 տոկոսն ամբողջ աշխարհում թողարկում են Samsung-ը ևHuawei-ին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում