Հանրապետականը «փո՞ւռն է տալիս» իր կուսակցին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի սանիկին’ Արթուր Հարությունյանին (Պալաչ) պատկանող «Քինգ դե Լյուքս» ընկերության վարորդները նախօրեին Աբովյանամ սկսած անժամկետ գործադուլը երեկ դադարեցրել են: Ինչպես նշում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն անձամբ է զանգահարել և խնդրել դադարեցնել գործադուլը: «Կաշխատենք, որ հարցը լուծվի»,- ըստ «ՀԺ» աղբյուրների’ Պալաչին փոխանցել է Բեգլարյանը:

«Հայկական ժամանակ»-ի նույն աղբյուրները հայտնել են նաև, որ Ծառուկյանի և իր սանիկի միջև սկսված հակամարտությունը օրենքի շրջանակներում լուծում տալու համար Սերժ Սարգսյանին դիմել են որոշ պաշտոնյաներ, այդ թվում’ Պարգև սրբազանը: Սակայն, Արթուր Հարությունյանը երեկ առավոտյան, ըստ հավաստի տեղեկությունների, Հայաստանից տեղափոխել է իր ընտանիքին’ կնոջն ու երեխաներին: Թե ուր է տարել, հայտնի չէ: Պալաչը խոստացել է վերադառնալ և, ինչպես երևում է, պատրաստվում է «ծանր պատերազմի»: «Նա արդեն կպայքարի իր ձևերով»,- վստահեցնում էին Հարությունյանի մերձավորները: Ակնհայտ է, որ Հանրապետականը «փուռն է տալիս» իր կուսակցին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում