Անօրինական միգրանտներ ուղարկելու հարցի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի հետ որևէ առարկայական բանակցություն չկա․ ԱԳՆ

Անօրինական միգրանտներ ուղարկելու հարցի վերաբերյալ Մեծ Բրիտանիայի հետ որևէ առարկայական բանակցություն չկա․ ԱԳՆ

Հայաստանի ԱԳՆ-ն արձագանքել է The Times-ում միգրանտներ Հայաստան ուղարկելու վերաբերյալ Միացյալ Թագավորության բանակցությունների մասին տվյալների արտահոսքի մասին հրապարակմանը.

«Հայաստանը և Մեծ Բրիտանիան ունեն քաղաքական երկխոսության լայն օրակարգ, սակայն կոնկրետ հրապարակման մեջ (The Times) բարձրացված հարցի վերաբերյալ որևէ առարկայական կամ տեխնիկական բանակցություններ չեն եղել», – SputnikԱրմենիային ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Հիշեցնենք, որ The Times-ը՝ վկայակոչելով բրիտանական կառավարության փաստաթղթերը գրել էր, որ Միացյալ Թագավորությունը բանակցություններ է վարում Հայաստանի, Կոտ դ’ Իվուարի, Կոստա Ռիկայի և Բոտսվանայի հետ՝ անօրինական միգրանտներ ուղարկելու հետ կապված: Նախատեսվում է օգտագործել այն նույն սխեման, որի շուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերվել Ռուանդայի հետ։:

Հետևեք մեզ նաև Telegram-ում