Իսրայելը պետք է հարգի միջազգային իրավունքը․ Գերմանիայի ԱԳՆ
16/04/2024 21:43
Նմանատիպ
Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը ապրիլի 15-ին հույս է հայտնել, որ Իսրայելի իշխանությունները կպահպանեն միջազգային իրավունքը՝ Իրանի կողմից աննախադեպ հարձակման հնարավոր պատասխանն ընտրելիս։
«Ինքնապաշտպանության իրավունքը նշանակում է պաշտպանություն հարձակումից։ Հատուցումը միջազգային իրավունքի կատեգորիա չէ»,- ասել է Բերբոքը:
Ըստ նրա՝ Իրանի ռեժիմը Իսրայելի դեմ իր լայնածավալ հարձակմամբ ամբողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանը հասցրել է անդունդի եզրին:
«Միաժամանակ, լարվածության սրացումը ցույց տվեց, որ տարածաշրջանն աջակցում է Իսրայելին, երբ խոսքը վերաբերում է Իրանի վտանգավոր վարքագիծը զսպելուն։ Իրանը մեկուսացված է»,- հավելել է Գերմանիայի արտգործնախարարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում