ԵՄ-ն զբաղված է քաղաքական շանտաժով․ Հունգարիայի վարչապետ

ԵՄ-ն զբաղված է քաղաքական շանտաժով․ Հունգարիայի վարչապետ

ԵՄ ղեկավարությունը տարիներ շարունակ զբաղվել է քաղաքական շանտաժով, հիմա պետք է հրաժարական տա։  Նման հայտարարությամբ է հանդես եկել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակվել է X -ի իր էջով։

«Հիմա ԵՄ-ում առաջնորդները զբաղված են այնպիսի նախագծերով, որոնք խլել են մեզնից, դրանցից են օրինակ՝ կայունության քաղաքականությունը, միգրացիոն, պատժամիջոցների, հակապատերազմական և այլ քաղաքականությունները, և ամենակարևորը՝ դրանք բոլորը ձախողել են։ ԵՄ-ի ներկայիս ղեկավարությունը պետք է հեռանա, մեզ պետք են նոր առաջնորդներ»,-ասել է Օրբանը։

Նրա խոսքով՝ Բրյուսելն օգտագործում է վերնախավի օրենքը և, այսպես կոչված, «նախապայմանների համակարգը»՝ որպես «քաղաքական շանտաժ»։ Քաղաքագետը հիշեցրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հնչեցրած այն միտքը, թե Հունգարիան ԵՄ-ից փող չի ստանալու՝ իր միգրացիոն և գենդերային քաղաքականության համար։

Անցած շաբաթ էլ  Հունգարիայի կառավարությունն էր հանդես եկել ԵՄ վարած միգրացիոն քաղաքականության դեմ։

«Հունգարիան երբեք չի ընկրկի զանգվածային միգրացիոն անմտության հանդեպ։ Մեզ փոփոխություններ են պետք Բրյուսելում, որպեսզի կանգնեցնենք միգրացիան»,-X-ի իր էջում գրել է Օրբանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում