Մեծ Բրիտանիան պատմության մեջ աննախադեպ ծավալի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Մեծ Բրիտանիան պատմության մեջ աննախադեպ ծավալի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է Ուկրաինային հատկացնել աննախադեպ ծավալի՝ 500 մլն ֆունտ՝ 579,56 մլն եվրոյի  ռազմական օգնություն։

«Ռուսաստանի կոշտ նկրտումներից Ուկրաինան պաշտպանելը կենսականորեն կարևոր է մեր և ողջ Եվրոպայի անվտանգության համար։ Եթե Պուտինին թույլ տրվի հաջողել այս ագրեսիվ պատերազմում, նա չի կանգնի լեհական սահմանին ևս»,-գերմանական DW-ի փոխանցմամբ՝ ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը՝ Վարշավա կատարվելիք այցի նախօրյակին։

Աղբյուրի հաղորդմամբ՝ բրիտանացի պաշտոնյան «պատրաստվում է Լեհաստանի վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել եվրոպական անվտանգության և ռուսական սպառնալիքների հետ կապված հարցեր»։

Վաղը՝ ապրիլի 24-ին, նախատեսվում է Սունակի հանդիպումը Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շուլցի հետ։

Ուկրաինային հատկացվելիք ռազմական օգնության փաթեթի մեջ, ըստ ռուսական աղբյուրների, մտնում են՝ , ավելի քան 1600 հարվածային հրթիռներ և հակարթիռային պաշտպանության միջոցներ, 60 նավ,  ջրային զենքեր, մոտ 250 կմ հեռահարության Storm Shadow հրթիռներ, ավելի քան 400 տրանսպորտային միջոց՝ այդ թվում 160 պաշտպանված տրանսպորտային միջոց, 162 զրահապատ մեքենաներ և 78 ամենագնացներ, ինչպես նաև 4 մլն փամփուշտ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում