Google-ին մեղադրանք է առաջադրվել արդար մրցակցային պայմաններ չապահովելու համար

Google-ին մեղադրանք է առաջադրվել արդար մրցակցային պայմաններ չապահովելու համար

Tuta Mail-ը մեղադրել է Google-ին՝ շուկայում իր գերիշխող դիրքը չարաշահելու և մրցակից փոստային ծառայությունների որոնումն օգտատերերի համար դժվարացնելու մեջ։

Tuta Mail-ըպնդում է, որ տասնյակ միլիոնավոր օգտատերեր է ունեցել՝ ամբողջ աշխարհից, բայց մարտ ամսից սկսած  Google-ի որոնման դաշտում «ծածկագրված էլեկտրոնային փոստ»-ի համար տեսանելի տեղում չի երևում։

Ընկերությունը հայց է ներկայացրել՝ պնդելով, թե Google-ը, որն ունի չափազանց հայտնի  Gmail ծառայությունը,  վնաս է հասցրել մրցակից բիզնեսին։

Tuta Mail-ը նշել է, որ իր վարկանիշը 2024թ․ մարտին կտրուկ ընկել է՝ որպես անվտանգ էլեկտրոնային փոստ։ Ընկերության ներկայացմամբ՝ ամենամսյա այցելություններն իր էջ մոտ 90 տոկոսով կրճատվել են։

Google-ը պետք է անհապաղ դադարեցնի այդ անարդար սահմանափակումները՝ կապված մեր կայքի տեսանելիության հետ»,-ասել է Tuta Mail-ի համահիմնադիրը։

Google-ն իր հերքել է մեղադրանքը՝ վստահեցնելով, որ Tuta Mail-ը շարունակում է մնալ հեշտ հասանելի իր որոնման համակարգով։

Google-ի ալգորիթմը մի շարք գործոններ է օգտագործում։ Երբ ալգորիթմը թարմացվում է, այն կարող է ազդեցություն գործել կայքերի վրա, ինչն արտացոլվում է այցելություններով։

Մարտի սկզբին թարմացում է եղել, որի արդյունքում Google-ը զգուշացրել է, որ վարկանիշի հետ կապված ավելի շատ տատանումներ կարող են լինել։ Միևնույն ժամանակ, ընկերությունը հերքել է, որ թարմացումները նախատեսված են այս կամ այն կայքին աջակցելու համար՝ այդ թվում սեփականը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում