Մակրոնը պատրաստակամություն է հայտնել ֆրանսիական ատոմային զենքը Եվրոպայի պաշտպանության համար օգտագործելու

Մակրոնը պատրաստակամություն է հայտնել ֆրանսիական ատոմային զենքը Եվրոպայի պաշտպանության համար օգտագործելու

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը երեկ հայտարարել է, որ բաց է քննարկելու Ֆրանսիայի ատոմային զենքը Եվրոպայի պաշտպանության նպատակով օգտագործելու հարցը։

Նրա հարցազրույցում, որը հրապարակվել է ֆրանսիական մի շարք պարբերականներում, մասնավորապես շեշտվում է, որ Ֆրանսիայի ատոմային զենքը կարող է դառնալ եվրոպական համընդհանուր պաշտպանական ռազմավարության մաս։ Ինչպես նկատում է գերմանական Deutsche Welle ռադիոկայանը, վերջին օրերին արդեն երկրորդ անգամ է նման հայտարարությամբ հանդես գալիս։

Աղբյուրը նկատում է՝ Ֆրանսիայի դոկտրինը սահմանում է, որ ատոմային զենք կիրառելի թույլատրվում է միայն այն ժամանակ, երբ երկրի կենսական կարևորության շահերը գտնվում են սպառնալիքի տակ։ Միևնույն ժամանակ, Մակրոնը հայտարարել է, որ բաց է այդ շահերը համապատասխանեցնելու «եվրոպական չափերին, չափանիշներին»։

«Ես պատրաստ եմ այդ քննարկումը բացելու, նախաձեռնելու, որը պետք է ներառի հաակհրթիռային պաշտպանությունն ու ատոմային զենքը՝ նրանց համար, ովքեր օգտվում են ամերիկյան ատոմային զենքից։ Եկեք սեղանի շուրջ այդ ամենը քննարկենք, հասկանանք, թե ինչը կպաշտպանի մեզ։ Փարիզը կպահպանի իր առանձնահատկությունը, բայց մենք պատրաստ ենք մեր մեծ ներդրումն ունենալ Եվրոպայի պաշտպանության գործում»,-նշել է Մակրոնն իր հարցազրույցում։

Մակրոնի հայտարարությունները քննադության ալիք է բարձրացնել ընդդիմախոսների շրջանում՝ ԵՄ-ում հունիսին կայանալիք ընտրությունների նախաշեմին։

Եվրոպացի օրենսդիր Ֆրասնու-Քսավյե Բելլամին այն համարել է «առանձնապես լուրջ հայտարարություն»։

«Մենք գործ ունենք Ֆրանսիայի սուվերենիտետի հետ»,-ասել է նա՝ Europa 1 ռադիոկայանի եթերում։

Ծայրահեղ ձախակողմյա ֆրանսիացի օրենսդիր Բաստեն Լաշոն էլ հայտարարել է, որ «Ֆրանսիայի ատոմային դիմադրությունը չի կարող կիսվել»։

«Եվրոպան փրկելու անվան տակ Մակրոնն ուզում է չեզոքացնել Ֆրանսիայի ռազմավարական ինքնավարությունը»,-ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում