Վան Գալը՝ Ֆալկաոյի և Ջոնսի վնասվածքների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է թիմի վնասվածք ստացած ֆուտբոլիստների՝ հարձակվող Ռադամել Ֆալկաոյի և պաշտպան Ֆիլ Ջոնսի մասին։

-Ֆալկաոն հինգշաբթի օրը մարզման ժամանակ թեթև վնասվածք է ստացել, ինչի պատճառով չմասնակցեց «Չելսիի» դեմ խաղին։ Չեմ կարծում, թե այդ վնասվածքը կարելի է լուրջ համարել։

Ինչ վերաբերում է Ջոնսին, նա սրունքում ցավեր ունի։ Տեսնենք՝ ինչքանով է այն լուրջ։ Նման վնասվածքներից ապաքինումը հեշտ չէ,-ասել է հոանդացի մասնագետը։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում