Իլոն Մասկի՝ Չինաստան այցն անհասկանալի պատճառով գաղտնի էր պահվում

Իլոն Մասկի՝ Չինաստան այցն անհասկանալի պատճառով գաղտնի էր պահվում

Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը մեկնել է Չինաստան։ Այդ մասին նախապես որևէ տեղեկություն չի հաղորդվել․ Reuters-ն իմացել է, երբ Մասկն արդեն Չինաստանում էր։ Գործակալության տեղեկություններով՝ Մասկի մասնավոր ինքնաթիռը Պեկինում վայրէջք է կատարել ապրիլի 28-ին։

Ըստ  աղբյուրի՝ Մասկը մտադիր է Պեկինում հանդիպել չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի քննարկի ամբողջությամբ ինքնավար մեքենաների ծրագրային ապահովումը Չինաստանում ծավալելու հնարավորությունները։ Մասկի Չինաստան այսցի նպատակներցի մեկն էլ, ըստ աղբյուրի, Չինաստանում ձեռք բերված, հավաքագրված տվյալների փոխանցումն է այլ երկրներ։ Վերջինն անհրաժեշտ է ինքնավար մեխանիզմի ալգորիթմը լավ ուսումնասիրելու համար։

Ոլորտի փորձագետներն այն կարծիքին են, որ Չինաստանում  ճանապարհային երթևեկության դժվար պայմանները կնպաստեն, որ առանց վարորդի մեքենայի ընթացքի ալգորթմների բազմաթիվ սցենարներ ուսումնասիրվեն շատ ավելի արագ տեմպերով։

FSD-ն Tesla-ի էլեկտրամոբիլների autopilot ռեժիմի համար մշակված ամենաժամանակակից ծրագրային ապահովումն է։ Այն դեռևս հասանելի չի Չինաստանում, չնայած հաճախորդների կողմից առկա պահանջարկին։ Մասկն ավելի ավղ հայտարարել է, որ շատ արագ կարող է դա հասանելի դարձնել Չինաստանում։

Ընկերությունը Չինաստանում վաճառել է ավելի քան 1,7 մլն էլեկտրամոբիլ՝ շուկա մտնելուց մինչև հիմա՝ 10 տարվա ընթացքում։ 2021թ․ սկսած՝ ընկերությունը պահպանում է իր մեքենաների օգնությամբ հավաքագրված տվյալները՝ համաձայն չինական օրենսդրության, բայց դրանք չի փոխանցում ԱՄՆ-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում