Թուրքական ԱԹՍ-ների հարվածները Սոմալիի վրա կարող է որակվել ռազմական հանցագործություն․ Amnesty International

Թուրքական ԱԹՍ-ների հարվածները Սոմալիի վրա կարող  է որակվել ռազմական հանցագործություն․ Amnesty International

Թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի հարձակումները Սոմալիում, որի հետևանքով 23 մարդ է զոհվել, կարող է որակվել ռազմական հանցագործություն։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Amnesty International հումանիտար կազմակերպությունը։

«Սոմալիի ու Թուրքիայի իշխանությունները պետք է հետաքննեն ավիահարվածները, որը պատճառ է դարձել մարդկային կորուստների։ Կարևոր է, որ վերջ դրվի խաղաղ բնակչության վրա անխոհեմ հարձակումներին»,-ասել է կազմակերպության Արևելյան և Հարավային Աֆրիկայի հարցերով տարածաշրջանային տնօրեն  Տիգերե Չագուտան։

Կազմակերպության տվյալներով՝ զոհերի թվում են եղել 5 կին, 4 տղամարդ և 14 երեխա։ Եվս 17 հոգի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին թուրքական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սոմալիի հարավային մասին։

Amnesty International կազմակերպությունը նամակ է ուղարկել Սոմալիի և Թուրքիայի կառավարություններին՝ կատարվածի մասին մանրամասն քննություն անցկացնելու խնդրանքով։

Կազմակերպության մասնագետները համոզվել են, որ հարվածները հասցվել են կառավարվող գերճշգրիտ MAM-L ավիառումբերի միջոցով, որոնք նետվում են «Բայրաքթար-ՏԲ2» ԱԹՍ-ներից, իսկ դրանք արտադրում է թուրքական Rokestan ընկերությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում