Թուրքիայում կարգելվի TikTok սոցիալական ցանցը

Թուրքիայում կարգելվի TikTok սոցիալական ցանցը

Թուրքիայում կարող է արգելվել TikTok սոցիալական ցանցը։ Այդ մասին, Hurriyet-ի հաղորդմամբ, հայտարարել է այդ երկրի խորհրդարանի թվային մեդիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Հուսեյն Յամանը։

«Լուրջ քննադատություն է գնում՝ կապված այդ հարթակում բովանդակության փոխանակման հետ։ ԱՄՆ-ում արգելել են TikTok-ը, մենք դեմ ենք արգելքներին, բայց Թուրքիայում ևս դա կավարտվի արգելքով։ Ցավոք, այստեղ այնպիսի հարաբերություններ են, որոնց դեպքում մենք երբեք հաջողության չենք հասնի ոչ խոսքով, ոչ խորհրդով, ոչ խնդրանքով»,-ասել է նա։

Թուրք պատգամավորի խոսքով, իր գլխավորած հանձնաժողովը, իբր, խոսքի ազատությանը կողմ է, բայց միևնույն ժամանակ անհրաժեշտ է պահպանել հասարակական կարգուկանոնը։ «Երեխաներն ու երիտասարդները պետք է մեծանան ավելի առողջ հոգեբանությամբ»,-աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է Յամանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում