Apple-ը iOS 18-ում կներդնի արհեստական բանականություն

Apple-ը iOS 18-ում   կներդնի արհեստական բանականություն

Apple-ը և OpenAI-ն պատրաստվում են պայմանագիր ստորագրել, որը թույլ կտա  ChatGPT ներդնել  iOS 18-ում։ Այդ մասին հաղորդում է  Bloomberg-ը՝ հավելելով, որ ընկերությունները գտնվում են պայմանագրի ավարտական փուլում։

Աղբյուրը նաև հաղորդում է, որ Apple-ը միաժամանակ  Google-ի հետ է բանակցություններ վարում՝ սեփական էկոհամակարգում Gemini օգտագործելու համար։ Ենթադրվում է, որ OpenAI-ի հետ համագործակցությունը պաշտոնապես կհաստատվի հունիսին կայանալիք WWDC 2024 կոնֆերանսի ժամանակ։

OpenAI-ի հետ համագործակցությունը կարող է նշանակալի քայլ դառնալ Apple-ի համար՝ արհեստական բանականության սեփական էկոհամակարգը զարգացնելու առումով։

Մինչև տարվա վերջ  Apple ընկերությունը պլանավորում է նաև ներդնել M2 Ultra պրոցեսորներ սեփական սերվերային ենթակառուցվածքներում։

Սպասվում է, որ iOS 18-ի թարմացումը կդառնա վերջին տարիներին ամենազանգվածային իրադարձությունը՝ շնորհիվ  iPhone-ի մեջ արհեստական ինտելեկտի և գեներատիվ նեյրոնային ցանցի ներդրման հետ։

iOS-ի շնորհանդեսը կկայանա հունիսին, իսկ ամբողջ ծավալով պատրաստ կլինի սեպտեմբերին, երբ կթողարկվի iPhone 16-ը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում