Ադրբեջանում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

Ադրբեջանում ուժեղ երկրաշարժ է գրանցվել

Այսօր ՝ ժամը 17։21, երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Լենքորան քաղաքից 17 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 5,0 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Կապան, Քաջարան, Ագարակ, Մեղրի քաղաքներում, Ալվանք, Նռնաձոր և Շվանիձոր գյուղերում՝ 4 բալ ուժգնությամբ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում