Apple-ը՝ հեղափոխական փոփոխությունների շեմին․ արհեստական բանականության դերը մեծանում է

Apple-ը՝  հեղափոխական փոփոխությունների շեմին․ արհեստական բանականության դերը մեծանում է

Apple-ը նախատեսում է էապես թարմացնել WWDC 2024 հարթակը։ Ուշադրության կենտրոնում կլինի Siri տարբերակը, որը հիմնված է արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների վրա։ Այդ մասին հայտնում է 9to5Mac հարթակը՝ հղում անելով The New York Times-ին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Siri-ի նոր տարբերակը հարցումների ու բովանդակության ընկալման առումով ավելի ճկուն կլինի։ Նշվում է, որ այն նաև ավելի արդյունավետ կաշխատի համացանցի տվյալների հետ, ինչպես օրինակ ChatGPT-ն է։ Բացի այդ, այն կարող է վերլուծել բոլոր մուտքային  տեքսային հաղորդագրությունները։

The New York Times-ը նաև հաղորդում է, որ Apple-ի ղեկավարը՝ Քրեյգ Ֆեդերիգին ու արհեստական բանականության հարցերով փոխնախագահ Ջոն Ջաննադրեան անձամբ են թեստավորել CHatGPT-ն և հասկացել, որ անհրաժեշտ է կատարելագործել Siri-ն, որպեսզի շուկայում պահպանեն մրցունակությունը;

Siri-ի նոր տարբերակի հիմնական առավելությունը կլինի օգտատերերի կոնֆիդենցիալության բարձրացումը; Ընկերությունը հայտարարել է, որ հարցումների մեծ մասը մշակվելու է անմիջապես սարքավորումներում և չի տեղափոխելու ամպային ահվելված։

Պարբերականը նաև հաղորդում է, որ Apple-ը պլանավորում է հաջորդիվ թողարկվելիք iPhone 16 մոդելում մեծացնել օպերատիվ հիշողությունը, որպեսզի Siri -ն կարողանա աշխատել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում