Ռոմարիո. Եթե Նեյմարը այսպես շարունակի, կշրջանցի Պելեին

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոմարիոն խոսել է «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Նեյմարի մասին:

-Անգամ այսքան երիտասարդ հասակում Նեյմարը գիտի, թե ինչ է աշխարհի համար ֆուտբոլը և թե ինչ է այն հատկապես բրազիլացիների համար:

Նեյմարն այն ֆուտբոլիստն է, ում հավատում է Բրազիլիայի ժողովուրդը: Նա պատմություն կերտելու համար ամեն ինչ ունի: Շատ ֆուտբոլիստներ են եղել, որ բազում գոլեր են խփել, բայց ոչ Բրազիլիայի համար: Մունդիալ 2014-ը Նեյմարի համար չէր, բայց դեռ ժամանակ կա:

Նա ընդամենը 22 տարեկան է ու շատ մոտ է Բրազիլիայի պատմության լավագույն ռմբարկուի տիտղոսին: Եթե Նեյմարը այսպես շարունակի, կշրջանցի Պելեին,-ասել է Ռոմարիոն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում