Իմամ Այաթոլլահ Ալ-Հաշեմն ուղղաթիռի կործանումից հետո 1 ժամ ողջ է եղել
20/05/2024 20:21
Նմանատիպ
Իրանի նախագահի ուղղաթիռի բոլոր ուղևորների մարմինները նույնականացվել են։ Այս մասին փոխանցում է RBC-ան։
Հաղորդվում է, որ Իմամ Այաթոլլահ Ալ-Հաշեմն ուղղաթիռի կործանումից հետո մեկ ժամվա ընթացքում ողջ է եղել և նույնիսկ հեռախոսային կապ է հաստատել նախագահական գրասենյակի ղեկավարի հետ․
«Այաթոլլա Ալ-Հաշեմի մարմինը միակն է եղել, որ գտնվել է ավելի լավ ֆիզիկական վիճակում, քան մյուս զոհվածները, և ամենաքիչն է այրվել․ նա ավիավթարից հետո ևս մեկ ժամ է ապրել և նույնիսկ հեռախոսով շփվել է նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ»։
Մյուս զոհվածների մարմինները, որոնց թվում են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը և այլք այրվել են, սակայն նրանց կարողացել են ճանաչել առանց ԴՆԹ-փորձաքննության անցկացման: Ընդհանուր առմամբ զոհվել է 8 մարդ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում