Թուրքիայի նախագահը ստացել է երկրում զորահավաք հայտարարելու բացառիկ լիազորություն

Թուրքիայի նախագահը ստացել է երկրում զորահավաք հայտարարելու բացառիկ լիազորություն

Թուրքիայի նախագահը լիազորություն է ստացել, «համապատասխան սպառնալիքի» դեպքում երկրում հայտարարելու համընդհանուր կամ մասնակի զորահավաք։ Այդ մասին տեղեկանում ենք այդ երկրի կառավարական պաշտոնական տեղեկագրից՝ Resmi gazete-ից։

ՄԻնչ այդ օրենսդրական փոփոխությունը, մոբիլիզացիա հայտարարելու իրավունքը վերապահված էր կառավարությանը։ Հիմա արդեն նախագահը կարող է հրաման ստորագրել և մտցնել համընդհանուր կամ մասնակի զորահավաքի ռեժիմ՝ «ապստամբության, ազգային անվտանգությանը լուրջ սպանալիքի առկայության դեպքում»։

«Համապատասխան փաստաթուղթն անհապաղ կհրապարակվի և ուժի մեջ կմտնի, չնայած օրենքով հրապարակումից հետո այն պետք է վավերացնի խորհրդարանը»,-գրում է ТАСС   գործակալությունը։

Նշված օրենքի ընդունումից հետո, ըստ էության, ուժը կորցրած կճանաչվեն 1980 թվականից հետո ընդունված մի շարք կարգավորումներ՝ այդ թվում հավաքի ենթակա կհանդիսանան բոլոր նրանք, ովքեր ժամանակից շուտ զորացրվել են։

Ինչպես գրում են մի շարք թուրքական լրատվամիջոցներ, այդ ձևով զորահավաքի ենթակա են դառնում բոլոր այն զինվորականները, որոնք ազատվել են բանակից արտակարգ դրության պայմաններում՝ այդ թվում հակակառավարական գործողությունների մեջ կասկածվողները։ Այսինքն՝  2016թ․ պետական հեղաշրջման փորձ կատարածները նույնպես կենթարկվեն մոբիլիզացիայի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում