Sony-ն ներկայացրել է 2034թ․ աշխարհի փոփոխության իր տեսլականը

Sony-ն ներկայացրել է 2034թ․ աշխարհի փոփոխության իր տեսլականը

Sony  ընկերությունը ցույց է տվել, թե խաղային ինդուստրիան ինչպես կարող է փոխել աշխարհն առաջիկա 10 տարում։

Ռազմավարական հավաքի շրջանակում ընկերությունը Creative Entertainment Vision տեսահոլովակում ներկայացրել է զվարճանքների ինդուստրիայի վերաբերյալ իր տեսլականը։ Տեսանյութը հրապարակվել է ընկերության YouTube-յան ալիքում։

Կոնցեպտուալ ցուցադրական տեսանյութի մեջ ցույց է տրված, որ հաջորդ տասնամյակի մարդիկ վիրտուալ իրականության գործիքների միջոցով կստեղծեն ավատարներ և է՛լ ավելի կընկղմվեն վիրտուալ աշխարհի մեջ։

Բացի այդ, կարճ տեսանյութի մեջ ներկայացվել են ապագայի սմարթֆոններ, թափանցիկ պլանշետներ, մեխանիկական դինոզավրերով և հայտնի երևակայական ֆիլմերի, խաղերի հերոսներով, տեսիլքներով զգոսայգիներ և այլն։

Այդ տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես կարող է փոխվել վիդեոխաղերի, ճանապարհորդությունների, համերգների և զվարճանքի այլ միջոցների ինդուստրիան ապագայում։ Միևնույն ժամանակ, դա չի նշանակում, թե 2034թ․  մարդիկ քայլելու են վիրտուալ այգիներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում