Էրդողանը մտադիր է փոխել Թուրքիայի սահմանադրությունը

Էրդողանը մտադիր է փոխել Թուրքիայի սահմանադրությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է նոր սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին։ Ինչպես հաղորդում է  ТАСС  գործակալությունը, այդ մասին նա ասել է TRT Haber-ին տված հարցազրույցում։

«Հեղաշրջումների և հռչակագրերի ժամանակաշրջանն այս երկրում ավարտված է։ Ներկայիս սահմանադրությունը քանդում է քաղաքականության հանդեպ վստահությունը։ Թուրքիան չի կարող նրա հետ առաջ ընթանալ»,-ասել է Էրդողանը։

Այդ երկրի ղեկավարը ևս մեկ անգամ վերահաստատել է, իբր, «ժողովրդավարության և ազատության կղզում»նոր սահմանադրություն նախաձեռնելու անհրաժեշտությունը։

1961թ․ ռազմական հեղաշրջման արդյունքում պատժվել է նախկին վարչապետ Ադնան Մենդերեսը և երկու նախարարներ նրա կաբինետից։ Մայիսի 27-ին Թուրքիայում հիշում են այդ օրը։

«Մենք չենք մոռանում այդ դավադիրներին նաև 64 տարի անց և նաև մեկ դար անց չենք մոռանալու։ Գործող սահմանադրությունը նախկին ամոթի աղբյուր է, և չենք կարող այլևս ստիպել մեր ժողովրդին, որ հանրապետության 100-ամյակը նշելու ժամանակ ունենա հեղափոխականության սահմանադրություն և տառապի այդ ամոթից»,-ասել է Էրդողանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում