Telegram-ում նոր գործառույթ է ավելացել՝ Fact Check

Telegram-ում նոր գործառույթ է ավելացել՝ Fact Check

Android հեռախսների մեջ Telegram սոցիալական ցանցի օգտատերերը հայտնաբերել են նոր գործառույթ` Fact Check (փաստերի ստուգում), որն օգնում է կեղծ տեղեկությունների դեմ պայքարել։ Այդ մասին հաղորդում է  Gаzeta-ն՝ հղում անելով GitHub-ին։

«Փաստերի ստուգումը» թույլ է տալիս հաղորդագրություններին ավելացնել ճշտող ինֆորմացիա, բայց այն չի աշխատի այնպես, ինչպես նույնանման գործառույթն է X-ում։ Ի տարբերություն X-ում առկա Community Notes-ի, որը ստեղծում և գնահատում են սովորական օգտատերերը, «Փաստերի ստուգումը» Telegram-ում ամբողջությամբ կկատարի տվյալ երկրի կառավարությունը։

Որպեսզի նորամուծությունն աշխատի, տվյալ երկրի կառավարությունը կարող է հատուկ գործակալություն ստեղծել, որը կստուգի Telegram-ում արված հրապարակումը։ Սովորական օգտատետերը չեն կարողանալու ազդել բովանդակության վրա փաստերի ստուգումից հետո։

X-ում նմանատիպ ֆունկցիան աշխատում է այնպես, որ շարքային օգտատերերը կարողանում են ստուգել, ազդել բովանդակության վրա։

Թե երբ այդ նորամուծությունը կգործի, չի հստակեցվում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում