Opera դիտարկիչում շուտով կհայտնի Gemini նեյրոցանցը

Opera  դիտարկիչում շուտով կհայտնի Gemini նեյրոցանցը

Opera -ն և Google-ը համագործակցության հուշագիր են ստորագրել, որի համաձայն՝ Opera դիտարկիչում կհայտնվի Gemini  չաթ-բոտը։ Այդ մասին նշված է ընկերության պաշտոնական էջում։

Opera -ում արդեն կա արհեստական ինտելեկտով աշխատող ասիստենտ՝ Aria-ն, որը կառուցված է Opera multi-LLM Composer AI-ի հիման վրա։ Այդ ճարտարապետությունը թույլ է տալիս մի քանի առաջադրանքներ կատարելու համար օգտագործել միանգամից մի քանի նեյրոցանց։

Օգտատերերը կարիք չունեն ընտրելու կոնկրետ մոդել։ Համակարգն ինքն է վերլուծում հարցումն ու ուղարկում այն համապատասխան նեյրոցանցին։

Opera դիտարկչի ներկայացուցիչները նշել են, որ ավելի քան 20 տարի համագործակցում են Google-ի հետ և հիմա էլ Aria ԱԻ ասիստենտի  մեջ ավելացել է Gemini-ն։

Opera-ն կօգտագործի Gemini-ն Imagen 2 բազայի հիման վրա նկարն անվճար գեներացնելու նպատակով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում