ՀԱՊԿ-ում կքննարկվի կոլեկտիվ անվտանգության ուժերի ձևավորման հարցը

ՀԱՊԿ-ում կքննարկվի կոլեկտիվ անվտանգության ուժերի ձևավորման հարցը

Մայիսի 31-ին Ալմա-Աթայում անցկացվելիք ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նստաշրջանին մասնակիցները կքննարկեն հավաքական անվտանգության ուժերի ձևավորման նախապատրաստության հարցը։ ТАСС  գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Մայիսի 31-ին Ալմա-Աթայում կայանալու է ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նստաշրջանը։ Բելառուսական պատվիրակությունը կգլխավորի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Վիկտոր Խրենինը։ Նստաշրջանին օրակարգին համահունչ՝ երկրները կքննարկեն մի շարք հարցեր՝ կապված կառավարման օրգանների, ուժերի ձևավորման և կոլեկտիվ անվտանգության միջոցների համատեղ նախապատրաստման հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Աղբյուրն ուշադրություն է հրավիրում նաև հաղորդագրության այն հատվածի վրա, որում ընդգծված է՝ նստաշրջանի շրջանակում ընդունված որոշումները կնպաստեն ՀԱՊԿ-ի ռազմական բաղադրիչի զարգացմանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում