«Հայոց աշխարհ». Ո՞ւր է տանում Ծառուկյանի ճանապարհային քարտեզը

«Երբ ուշադիր հետևում ես «Բարգավաճ Հայաստանի» ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանրահավաքային ելույթներին, ընդհանուր տպավորությունն այնպիսին է, թե ամենից շատ նա հենց ինքն է մի տեսակ զարմացած, որ ոչ միայն մասնակցում է ընդդիմության հանրահավաքին, այլև գլխավորում է այն՝ հարթակում կանգնած:

Համենայն դեպս նման ենթադրության տեղիք է տալիս Գագիկ Ծառուկյանի ելույթներում շարունակ կրկնվող ֆրազը՝ «Ես այսօր այստեղ եմ… Ես ուզում եմ ասեմ, որ ես ձեր կողքին եմ…»։ Ի դեպ, որոշ սրամիտներ այդ խոսքերով արդեն յուրօրինակ ռեպ-տեսանյութ են պատրաստել, որն այս օրերին բազմաթիվ դիտումներ է ունեցել:

Եվ նկատենք, որ ոչ միայն ԲՀԿ առաջնորդն է «այստեղ՝ ձեր կողքին», այլև նրա ստվար թիկնազորը: Ամեն դեպքում տեսանք ևս մի բան, որ չէինք տեսել՝ թիկնապահներով ընդդիմադիրների երթ, գերթանկարժեք ավտոների շքերթով»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում