Փաշինյանի իշխանությունը հիմնված է ռեպրեսիաների և «եթե նա չլինի, պատերազմ կլինի» սերմանվող վախի վրա
Նմանատիպ
ՌԴ պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը «Լազարևյան ակումբի» հերթական քննարկումների ընթացքում հայտարարել է . «Ինձ թվում է՝ մարդիկ երեկվա օրով են ապրում՝ չհասկանալով, որ Փաշինյանն այլևս չի կարողանում համոզել իր կողմնակիցներին․ «Անգամ խելագարն է տեսնում իրադարձությունները»։
«Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն արդեն պարզ են նույնիսկ նրանց համար, ովքեր նախկինում ինչ-որ պատրանքներ ունեին։ Այսօր Հայաստանում Փաշինյանի իշխանությունը հիմնված է երկու բանի վրա՝ ռեպրեսիաների, որոնք իրականացվում են իրավապահների միջոցով և այն վախի վրա, որ նրանք փորձում են սերմանել հայ ժողովրդի մեջ՝ «եթե Փաշինյանը չլինի, ապա պատերազմ կլինի», – կրածում է ՌԴ պատգամավորը։
«Ուզում եմ նաև ուշադրություն հրավիրել, թե ինչպես են այսօր Լեռնային Ղարաբաղի տարածքում վերանվանվում վանքերը և յուրացվում Հայոց Եկեղեցու անցյալը։ Երբ 2020 թվականին ՌԴ խաղաղապահները մտան Ղարաբաղ, հայկական կողմի խնդրանքով Դադիվանքի վանական համալիրում ստեղծվեց առանձին հենակետ, որը պատասխանատվության գոտում չէր, բայց ստեղծվել էր, քանի որ հայկական կողմը պնդել է այս վանքի պահպանման կարևորությունը։ Այսօր, գիտեք, այնտեղ ոչ մի հենակետ չկա, և այս վանքն արդեն անվանափոխվել է, ադրբեջանական անվամբ այլ անունով է գրվում։ Սա ուղղակի հանցագործություն է մշակութային և պատմական ժառանգության դեմ, և կարծում եմ, որ սա անպայման պետք է ներառվի մեր վերջնական հայտարարության մեջ», – ընդգծել է Զատուլինը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում