Բայդենի որդուն սպառնում է 25 տարվա ազատազրկում
04/06/2024 22:43
Նմանատիպ
Դատախազները պնդում են, որ 54-ամյա Բայդեն կրտսերը 2018 թվականին ատրճանակ գնելիս ստել է իր թմրանյութերի օգտագործման մասին հարցաթերթիկներ լրացնելիս:
Եթե նրան մեղավոր ճանաչեն երեք դաշնային հոդվածներով, Բայդենկրտսերին սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում: Ժյուրիի ընտրությունը կսկսվի երկուշաբթի: Բայդենն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել։
Ըստ BBC-ի՝ հոր նախընտրական քարոզարշավի հետ համընկած որդու դատավարության ընթացքում դատախազներն, ըստ երևույթին, կսկսեն ուսումնասիրել Բայդեն կրտսերի կախվածությունը կրեկից, ինչը, իհարկե, չի վրիպելու նախագահի հակառակորդների ուշադրությունը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում