Բայդենի որդուն սպառնում է 25 տարվա ազատազրկում

Բայդենի որդուն սպառնում է 25 տարվա ազատազրկում

Դատախազները պնդում են, որ 54-ամյա Բայդեն կրտսերը 2018 թվականին ատրճանակ գնելիս ստել է իր թմրանյութերի օգտագործման մասին հարցաթերթիկներ լրացնելիս:

Եթե ​​նրան մեղավոր ճանաչեն երեք դաշնային հոդվածներով, Բայդենկրտսերին սպառնում է մինչև 25 տարվա ազատազրկում: Ժյուրիի ընտրությունը կսկսվի երկուշաբթի: Բայդենն առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչել։

Ըստ BBC-ի՝ հոր նախընտրական քարոզարշավի հետ համընկած որդու դատավարության ընթացքում դատախազներն, ըստ երևույթին, կսկսեն ուսումնասիրել Բայդեն կրտսերի կախվածությունը կրեկից, ինչը, իհարկե, չի վրիպելու նախագահի հակառակորդների ուշադրությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում