Ռուսաստանի հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն կօգտագործի Թուրքիայի տարածքը

Ռուսաստանի հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն կօգտագործի Թուրքիայի տարածքը

Բրիտանական «Տելեգրաֆ» թերթը գրում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը նախագծում է Ռուսաստանի կողմից Եվրոպայի վրա հնարավոր հարձակման պարագայում օգտագործվելիք ցամաքային միջանցնքերը։

Նշվում է, որ ԱՄՆ-ի զինված ստորաբաժանումները առաջնագիծ հասնելու համար նախ պետք է դուրս գան Նիդերլանդների նավահանգիստներ, իսկ այնտեղից էլ գնալ Գերմանիա և Լեհաստան։

Բացի այդ վերոհիշյալ երկրների նավահանգիստների ոչնչացման պարագայում ստորաբաժանումները ՆԱՏՕ անդամ մյուս երկրների ստորաբաժանումների հետ միասին Հյուսիսային Եվրոպայից տեղափովելու են Հունաստանում և Թուրքիայում գտնվող նավահանգիստներ։

Նախատեսվում են նաև միջանցքներ հունական և թուրքական նավահանգիստներից Բուլղարիա և Ռումինիա զորք տեղափոխելու համար։

Թուրքական մեդիայում նշվում է, որ անանուն մի պաշտոնյա առաջիկա 20 տարում բավականին մեծ է համարել Ռուսաստանի և ԱՄՆ-ի զորքերի բախման հնարավորությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում