Ներկայացվել է աշխարհում առաջին՝ 13 դյույմանոց սենսորային էկրանով համակարգիչը

Ներկայացվել է աշխարհում առաջին՝ 13 դյույմանոց սենսորային էկրանով համակարգիչը

MSI ընկերությունը Computex 2024 ցուցահանդեսին ներկայացրել է MEG Vision X AI խաղային համակարգիչ, որի կաղապարի մեջ ներկառուցված է 13,3 դյույմանոց սենսորային էկրան։ Դա նմանատիպ առաջին անհատական համակարգիչն է։ Այդ մասին հայտնում է iXBT հարթակը։

Նորույթը լիարժեք համակարգային բլոկ է, որի դիմացի հատվածն ամբողջությամբ զբաղեցնում է էկրանը, որը կարելի է օգատգործել նաև որպես մոնիտոր։

MEG Vision X AI-ի հիմնական առանձնահատկությունն այն է, որ ունի ներկառուցված  արհեստական ինտելեկտ՝ տեղային նեյրոցանցով։ Էկրանի մեջ ներդրված AI Engine համակարգը  թույլ է տալիս ավտոմատ կերպով օպտիմացնել սարքավորման կարգավորումները՝ առավելագույն արտադրողականության հասնելու համար։ Արհեստական ինտելեկտն ունակ է նաև գեներացնել պատկերները, տեքստը, փոխազդել չաթ-բոտերի հետ և կատարել այլ գործառույթներ։ Բացի այդ, անհատական համակարգիչը արձագանքում է ձայնային հրահանգներին։ Համակարգչի վաճառքի գինը, ըստ աղբյուրի, պարզ կդառնա աշնանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում