Telegram-ը թողարկել է սեփական արժույթը՝ Stars-ը

Telegram-ը թողարկել է սեփական արժույթը՝ Stars-ը

Telegram մեսենջերը գործարկել է սեփական արժույթը՝ Stars-ը։  «Telegram Stars» հավելվածը համատեղելի է և՛ Android, և՛ iOS սմարթֆոնների դեպքում։

Դրանով հնարավոր կլինի վճարումներ կատարել տարբեր հավելվածների միջոցով գնված ապրանքների դիմաց՝  էլեկտրոնային գրքերից մինչև առցանց դասընթացներ։

Telegram-ի արժույթը գնել հնարավոր կլինի App Store և Google Play առցանց խանութներից կամ  PremiumBot բոտից:

Միևնույն ժամանակ, մինի հավելվածը մշակողները կկարողանան փոխանակել իրենց Stars-երը Toncoin-ի (TON)` օգտվելով ներկառուցված փոխանակման հարթակից՝ Fragment-ից։.

Telegram-ի հիմնադիր Դուրովը հայտարարել է, որ Apple-ը և Google-ը Stars արժույթ գնելիս մինչև 30 տոկոս միջնորդավճար կպահվի, բայց միևնույն ժամանակ կսուբսիդավորվեն Stars-ով գնված գովազդները։

Մեսենջերի ստեղծողները խոստանում են, որ Telegram-ի ապագա թարմացումներում Stars-ը կստանա ավելի ու ավելի շատ գործառույթներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում