Իրանի ԱԳՆ-ն հերքել է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ղեկավարների մեղադրական հայտարարությունները

Իրանի ԱԳՆ-ն հերքել է Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ղեկավարների մեղադրական հայտարարությունները

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին քննադատել է ԱՄՆ և Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարությունը և հերքել Թեհրանի հասցեին արված «անհիմն ու անընդունելի մեղադրանքները»։ Այդ մասին ասված է Իրանի Իսլամական Հանրապետության Տելեգրամի պաշտոնական ալիքում դրված հայտարարության մեջ։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է Իրանի Հանրապետության դերը տարածաշրջանում անվտանգության և կայունության հաստատման, ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի գործում։ Բացի այդ, նա վերահաստատել է Թեհրանի պատրաստակամությունն Ատոմային էներգիայի հարցով միջազգային գործակալության հետ տեխնիկական համագործակցության առումով՝ միջազգային իրավունքների ու պարտականությունների շրջանակում։

Դրանից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ամերիկացի իր պաշտոնակցի հետ ունեցած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Փարիզն ու Վաշինգտոնը մտադիր են ճնշում գործադրել Իրանի վրա, որպեսզի Իրանը «դադարեցնի տարածաշրջանն ապայակունացնելու գործողությունները»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում