Ըստ Սուբիսարետայի` «Բարսելոնան» «Ռեալին» չի զիջել խաղով

«Բարսելոնայի» սպորտային տնօրեն Անդոնի Սուբիսարետան կարծում է, որ վերջին կլասիկոյի ժամանակ կատալոնական թիմը խաղային տեսանկյունից չի պարտվել: Հիշեցնենք, որ «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում կայացած խաղն ավարտվեց «Ռեալի» հաղթանակով` 3:1 հաշվով:

-Երբ խաղին նայում ես առանց ավելորդ էմոցիաների, ապա այն բոլորովին այլ տեսք է ունենում: Մենք այնպիսի թիմ ենք, որն անընդհատ զարգանում է, հետևություններ է անում տեղի ունեցածից: Մենք նոր մարզիչ ունենք և սովորում ենք քայլ առ քայլ ավելի ուժեղ լինել:

«Ռեալի» դեմ խաղի առաջին կեսում մենք ավելի լավ հանդես եկանք, կարող էինք ևս մեկ գոլ խփել, իսկ երկրորդ կեսում պարտվեցինք, ոչ այնքան խաղով, որքան ստանդարտ դիրքի և մեկ սխալի պատճառով,-ասել է Սուբիսարետան «El Mundo Deportivo» պարբերականին տված հարցազրույցում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում