Իլոն Մասկը մտադիր է Starlink արբանյակը մոտեցնել Երկիր մոլորակին
Նմանատիպ
Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը պլանավորում է կրճատել Starlink արբանյակային կապի ազդանշանի ուշացումը՝ արբանյակը մոտեցնելով Երկրին՝ ներկա դիրքից 200 կմ դեպի ներքև։ Այդ մասին հաղորդում է PCMag-ը։
Ընկերությունում հույս ունեն, որ Երկրի մակերևույթից 350 կմ հեռավորության վրա տեղափոխելով՝ ազդանշանի փոխանցման տևողությունը կկրճատվի 5-6 միլիվայրկյանով։
ԱՄՆ կապի հարցերով դաշնային հանձնաժողովը, այնուամենայնիվ, մտահոգություն է հայտնել՝ կապված Միջազգային տիեզերական կայանի անվտանգության հետ, ինչպես նաև՝ արբանյակի տեղափոխման դեպքում աստղադիտման պրոցեսների խոչընդոտման հետ։
SpaceX-ն արդեն դիմում է ներկայացրել էԷլեկտակապի միջազգային միությանը՝ 29 888 նոր արբանյակներ շահագործելու թույլտվության համար, որից 19 440-ը կտեղակայվեն ուղեծրից ներքև։
Այդ մտահղացումն իրագործելու համար ընկերույթյունը պետք է ստանա ԱՄՆ կապի հարցերով դաշնային հանձնաժողովի թույլտվությունը։ Տեղակայման ու անհրաժեշտ տեղեկությունների համար սահմանված ժամկետը մինչև հուլիսի 8-ն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում