Միջուկային զենքի զարգացման վրա կատարված համաշխարհային ծախսերը գերազանցել են 91 մլրդ դոլարը
Նմանատիպ
Միջուկային զենքի վրա ծախսվող համաշխարհային գումարների ծավալը 2023թ․ ավելացել է 13 տոկոսով՝ հասնելով 91,4 մլրդ դոլարի։ Այդ մասին նշված է Միջուկային զենքի արգելքի հարցերով զբաղվող միջազգային ընկերության (ICAN) հրապարակած զեկույցում։
Կազմակերպության գնահատականով՝ անցյալ տարի 9 միջուկային հսկաներ իրենց զինանոցը կատարելագործելու համար ներդրել են շուրջ 10,8 մլրդ դոլար՝ 13,4 տոկոսով 2022թ․ ցուցանիշից ավել։
Համաձայն հրապարակված զեկույցի՝ ԱՄՆ-ն, նախկին պես, շարունակում է առաջատար մնալ միջուկային զենքի զարգացման ոլորտում արվող ներդրումներով․ 2023թ․ այդ ոլորտում ԱՄՆ ներդրումների ծավալը հասել է 11,9 մլրդ դոլարի (2022թ․ 11,7 մլրդ էր)։ Հաջորդ հորիզոնականում Ռուսաստանն է 8,3 մլրդ դոլարով՝ (2022թ․ 9 ,6մլրդ դոլարի դիմաց)։
Համաձայն ICAN-ի տվյալների՝ վերջին տարվա ընթացքում միջուկային զենքի ոլորոտւմ ֆինանսավորման ծավալն աճել է 34 տոկոսով կամ 23,2 մլրդ դոլարով։ Կազմակերպությունը շեշտում է, որ այդ համատեքստում ԱՄՆ ծախսերն ավելացել են 45 տոկոսով, Մեծ Բրիտանիայինը՝ 43։ Կանխատեսումների համաձայն՝ 2024թ․ միջուկային զենքի զինանոցի վրա ծախսված ֆինանսական միջոցները կհատեն 100 մլրդ դոլարի սահմանագիծը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում