Նավաս. Պայքարելու եմ հիմնական կազմում լինելու համար

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը, ով անցյալ մրցաշրջանի արդյունքներով ճանաչվել է Իսպանիայի առաջնության լավագույն դարպասապահ, շնորհակալություն է հայտնել նախկին թիմին` «Լևանտեին»:

-Ինձ համար մեծ պատիվ է «Ռեալում» խաղալը: Շնորհակալություն եմ հայտնում «Լևանտեում» իմ թիմակիցներին. դժվար պահերին նրանք եղել են կողքիս: Շնորհակալ եմ նաև ընտանիքիս:

Հույս ունեմ, որ հաջորդ մրցաշրջանում ևս կլինեմ «Ռեալում»: Ես միշտ Կարլո Անչելոտիի տրամադրության տակ եմ, որ պահին նա իմ կարիքը կունենա: «Ռեալ» եմ տեղափոխվել, որպեսզի իմ աշխատանքով պայքարեմ հիմնական կազմում լինելու համար, շարունակելու եմ նույն ոգով,-Կեյլոր Նավասի խոսքը մեջբերված է «AS»-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում