Արտասահմանից դրամական փոխանցումների ցուցանիշով Հնդկաստանն աշխարհում կրկին առաջատար է
Նմանատիպ
Հնդկաստանն արտասահմանում գտնվող իր քաղաքացիներից 2023-2024 ֆինանսական տարում ստացել է ռեկորդային՝ շուրջ 107 մլրդ դոլարի չափով մաքուր դրամական փոխանցումներ։ Ինչպես հաղորդում է Համաշխարհային բանկը, Հնդկաստանը երկրորդ տարին անընդմեջ գերազանցում է 100 մլրդ դոլարի սահմանաչափը՝ այդ ցուցանիշով զբաղեցնելով առաջատարի դիրքն ամբողջ աշխարհում։
Համաձայն Համաշխարհային բանկի հրապարակած տվյալների՝ Հնդկաստանին հաջորդում է Մեքսիկան, հետո՝ Չինաստանը։
Հնդկական սփյուռքի դրամական փոխանցումները, որոնք արտացոլված են բյոջեի մասնավոր տրանսֆերներում, գրեթե կրկնակի անգամ գերազանցում են արտասահմանից մաքուր և պորտֆելային ներդրումներին, որոնք կազմում են մոտ 54 մլրդ դոլար։
Միացյալ նահանգները շարունակում են մնալ դեպի Հնդկաստան արվող փոխանցումների հիմնական աղբյուրը։ Դրանք կազմում են ընդհանուր տրանսֆերների 23 տոկոսը։
Հնդկաստանի պահուստային բանկի տվյալներով՝ արդեն 20 տարի այդ երկիրը հանդիսանում է իր սփյուռքից ամենամեծ դրամական միջոցները ստացող երկիրը։ Համաձայն աղբյուրի՝ պատճառը Հնդկաստանի ՏՏ ոլորտի մասնագետների՝ դեպի Ամերիկա և Եվրոպա շարունակական արտագաղթն է։
Հետևեք մեզ նաև Telegram-ում