Ադրբեջանն ու Թուրքիան կհիմնեն ռազմական համատեղ արտադրություն

Ադրբեջանն ու Թուրքիան կհիմնեն ռազմական համատեղ արտադրություն

Շուշիի հռչակագրով՝ Ադրբեջանն ու Թուրքիան դաշնակիցներ են, երկու բանակների ինտեգրումը բարձր մակարդակի վրա է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։ Նա շեշտել է, որ երկու երկրների կառավարման կետերը միմյանց հետ փոխկապակցված են։


Ընդգծելով, որ Թուրքիայի ռազմարդյունաբերությունը սրընթաց զարգացում է ապրել, և խոսքը ոչ միայն «Bayraktar» հարվածային ԱԹՍ-ների մասին է, Հասանովը շեշտել է, որ Ադրբեջանը նույնպես օգտվում է դրանից և այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են արագ տեմպերով։

«Մենք հնարավորություն ունենք ապահովելու մեր կարիքների առնվազն 70 տոկոսը: Մեր նպատակն է սա ավելի բարձր մակարդակի հասցնել: Խոսքը հրաձգային զենքերի մասին է։ Հիմա մենք մեր առջև նպատակ ենք դրել ապահովել մեզ արկերով ու հրթիռներով։ Մենք կօգտագործենք եղբայրական Թուրքիայի հնարավորությունները և կհիմնենք համատեղ արտադրություն»,- նշել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում