Լևանդովսկի. «Բորուսսիան» կհաղթահարի իր խնդիրները

Դորտմունդի «Բորուսսիայի» նախկին հարձակվող Ռոբետ Լևանդովսկին, ով այժմ հանդես է գալիս Մյունխենի «Բավարիայում», խոսել է «Մեղուների» խնդիրների մասին ու համոզվածություն հայտնել, որ իր նախկին ակումբը դեռ կասի իր խոսքը Գերմանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում։

-«Բորուսսիան» որոշ խնդիրներ ունի, սակայն կարիք չկա շատ անհանգստանալ այդ պատճառով։ Վաղ թե ուշ նրանք կլուծեն բոլոր այդ հարցերն ու կսկսեն նորից մրցունակ դառնալ Գերմանիայի առաջնությունում,-ասել է Լևանդովսկին։

Հիշեցնենք, որ Յուրգեն Կլոպի սաները Բունդեսլիգայի մեկնարկային 9 տուրերից հետո մրցաշարային աղյուսակի 15-րդ հորիզոնականում են և ունեն ընդամենը 7 միավոր։

Հետևեք մեզ նաև Telegram-ում