Թուրքիայում 25 ուսուցիչ է ձերբակալվել
04/07/2024 20:23
Նմանատիպ
Թուրքիայի կրթության նախարարության շենքի առջև մի խումբ ուսուցիչներ բողոքի ակցիա են կազմակերպել:
Ակցիայի ընթացքում ձերբակալվել են «Մասնավոր սեկտորի ուսուցիչների արհմիության» անդամ 25 ուսուցիչ:
Մասնակիցները բողոքել են հուլիսի 2-ին խորհրդարան մտած ուսուցիչների մասնագիտության և ազգային կրթության ակադեմիայի օրենքի նախագծերի դեմ:
Նրանք պահանջում են բազային աշխատավարձի բարձրացում, որի մասին կարգավորումը սակայն օրենքի նախագծում չի հայտնվել:
«Մեզ ոչ թե խոստում, այլ օրինագիծ է պետք»,-ասվել է նրանց հայտարարությունում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում