Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի-բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համար

Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի-բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համար

Հայաստանը դիմել է Հնդկաստանին՝ Pralay քվազի բալիստիկ հրթիռներ ձեռք բերելու համար։ Այս մասին գրում են հնդկական լրատվամիջոցները։

Ըստ աղբյուրի, դա պայմանավորված է վերջերս Ադրբեջանի կողմից իսրայելական արտադրության Լորա համակարգի կիրառմամբ։

Նշվում է, որ Հայաստանի խնդրանքի և Հնդկաստանի հնարավոր պատասխանի կոնկրետ մանրամասները դեռևս մնում են անորոշ:

Pralay քվազիբալիստիկ «երկիր-երկիր» հրթիռը կարող է խոցել թիրախները 150-ից 500 կիլոմետր հեռավորության վրա և արձակվել շարժական արձակման կայանից։ Համակարգը հագեցած է առաջադեմ նավիգացիայով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում