Եթե Արևմուտքը դադարեցնի Ուկրաինային զենք մատակարարել, բանակցություններ կսկսվեն․ ՌԴ ԱԳՆ
06/07/2024 19:51
Նմանատիպ
Արևմուտքը կարող է արագացնել ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ խաղաղ բանակցությունների մեկնարկը, եթե դադարեցնի Կիևի ռեժիմին զենքի մատակարարումը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը։
«Ուկրաինային պահում է Արևմուտքը, այդ երկիրը ամբողջությամբ կախման մեջ է Արևմուտքից ստացվող զենքից։ Ուստի եթե Արևմուտքը ցանկանում է, որ այս հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, ապա պետք է դադարեցնի զենք մատակարարել, և շատ կարճ ժամանակ անց հնարավոր կլինի սկսել դետալային, արդյունավետ բանակցություններ՝ արյունահեղությանը և ռազմական գործողություններին վերջ տալու շուրջ, մարդկանց հետագա ճակատագրերի, տարածքների շուրջ, որոնք կարող են փրկվել՝ այս որոշմամբ»,- ասել է դիվանագետը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում