Մոսկվայում ձերբակալել են Բաքվից եկած ահաբեկչի
25/07/2024 17:33
Նմանատիպ
Մոսկվայի Միչուրինի պողոտայում ոստիկանները փաստաթղթերը ստուգելու նպատակով կանգնեցրել են մի տղամարդու։ Պարզվել է, որ նա «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման՝ «Ալ Քաիդայի» բաժանմունքի զինյալ է, որը հետախուզման մեջ է գտնվում Ինտերպոլի կողմից: Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, հղում անելով իրավապահ մարմինների իր աղբյուրներին։
Գործակալության զրուցակցի խոսքով՝ ձերբակալվածը Ադրբեջանի 37-ամյա քաղաքացի է։ Նա Ինտերպոլի կողմից հետախուզման մեջ է գտնվում Բաքվի պահանջով, նրան մեղադրում են զինված կազմավորում ստեղծելու և քրեական հանրություն կազմակերպելու մեջ։
Տղամարդը 2013-ին մեկնել Էր Սիրիա, որտեղ անդամագրվել էր ահաբեկչական խմբավորմանը։ Նրա ձերբակալության օրդերը տրվել է 2019 թվականին ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում