Թուրքիան ամոթանք է տվել ԱՄՆ-ին
Նմանատիպ
Թուրքիայի նախագահականի հանրային կապերի վարչության նախագահ Ֆահրեթթին Ալթունն անդրադարձել է ԱՄՆ Կոնգրեսում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի ելույթ ունենալուն: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
«ԱՄՆ Կոնգրեսի ամբիոնից Նեթանյահուի քարոզ անելն ու ամերիկացի խաղաղ ցուցարարաների դեմ ամեն տեսակ ոտնձգություն թույլ տալը մեկ բառով ամոթալի է:
Վաշինգտոնը, ընթացող պատերազմի համար պատասխանատու քաղաքական գործչի հյուրընկալելով, աշխարհին հղում է այն մեսիջը, որի համաձայն՝ նա ընդհանրապես չի կարևորում անմեղ քաղաքացիների կյանքը»,-գրել է նա X-ի իր միկրոբլոգում:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Կոնգրեսի համատեղ նիստում Նեթանյահուն ասել է.
«Քաղաքակրթության ուժերի հաղթանակի համար Ամերիկան և Իսրայելը պետք է միասին կանգնեն: Եթե միասին լինենք՝ մենք կհաղթենք, նրանք կպարտվեն»:
Իսրայելի վարչապետին կոնգրեսականները մի քանի րոպե շարունակ ոտնկայս ծափահարել են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում