Իսրայելցի զինվորականները հարձակվել են Թուրքիայի լրագրողական խմբի վրա
27/07/2024 15:19
Նմանատիպ
Հուլիսի 26-ին «TRT Haber» թուրքական պետական հեռուստաալիքի նկարահանող խումբը ենթարկվել է հարձակման՝ իսրայելցի զինվորականների կողմից:
Հարձակումը տեղի է ունեցել Արևելյան Երուսաղեմում գտնվող Ալ-Աքսա մզկիթի դարպասների մոտ պաղեստինցիների մուտքն արգելելու նպատակով նրանց դեմ ուժի կիրառումը լուսաբանելու ընթացքում:
Նշվում է, որ այդ ընթացքում զինվորականները խլել են «TRT Haber»-ի թղթակից բջջային հեռախոսը և ջնջել դրանում եղած տեսանյութերը:
Թուրքիայի նկարահանող խմբին թույլ չի տրվել հեռարձակում իրականացնել նաև դեպքի վայրից հեռվանալու պարագայում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում