«Նորավանքը» ոստիկանության համար վերածվել է փող տպելու հաստոցի
Նմանատիպ
Նիկոլ Փաշինյանի խոսքն այլևս ոչ մի նշանակություն ու ազդեցություն չունի ոչ միայն հանրության տարբեր շերտերում, այլ նույնիսկ պետական համակարգում, ներառյալ ուժային կառույցները։ Այն, որ ոստիկանությունն ատամներով պահում է Փաշինյանին, ամենևին վերջինիս հանդեպ ունեցած հարգանքից չէ, այլ բացառապես հանուն պարգևատրումների, հակառակ դեպքում նրա խոսքերին չէին վերաբերվի անթաքույց արհամարհանքով։
Նիկոլ Փաշինյանը հաճախ է սիրում կրկնել, որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, բայց իր այդ մտքի հետ համաձայն չեն ուժային կառույցները, տվյալ դեպքում Վայոց Ձորի ոստիկանությունը։
«Նորավանք» պատմամշակութային համալիրում ոստիկանությունն իրականացնում է հերթապահություն, ընդ որում նաև քաղաքացիական հագուստով։ Սակայն պետք չէ շտապել հետևություններ անելիս. հերթապահության նպատակը ոչ թե այցելուների անվտանգությունն ապահովելն է, այլ նրանց տուգանելու մոլուցքը։
Հավելենք նաև, որ գործում է հատուկ մշակված մեխանիզմ։ Ոստիկաններից նա, որը քաղաքացիական հագուստով է, որպես սովորական այցելու շրջում է մարդկանց մեջ, նկատելով որևէ ծխող այցելուի, մոտենում է նրան, նախ զգուշացնում, որ տարածքում ծխել չի կարելի, այնուհետև առանձնանալով «հանցագործի» հետ, նրան ակնարկում է փոխշահավետ գործարք կամ տեղում արձանագրություն 50 հազար տուգանքի չափով, կամ «ընկերավարի իրար հասկանալ», բնականաբար գումարային շահագրգրվածության տեսքով ու միմյանց «բարի ծառայություն» ու «բարի ճանապարհ» մաղթանքներ։
Եթե հաշվենք, թե հատկապես տարվա այս սեզոնին ինչ ծավալի այցելություններ են լինում «Նորավանք» համալիր, ապա անկասկած կարող ենք վստահ լիներ, որ հայոց պատմամշակութային վայրերը ոստիկանության համար անսպառ փող «տպելու» հաստոց են։
Այս ամենից կարելի է անել երկու հետևություն.
Առաջինը՝ Նիկոլ Փաշինյանի խոսքերն ընդամենը «քամի են», «փուչիկ», իսկ իրականում քաղաքացին հանդիսանում է տուգանքի մատերիալ ու ոմանց բարեկեցության աղբյուր։
Երկրորդը՝ գուցե Նիկոլ Փաշինյանն անկեղծ է իր հայտարարություններում, բայց այս դեպքում իրավիճակին չի տիրապետում ՆԳՆ նախարարը՝ Վահե Ղազարյանը, իսկ ոստիկանությունը, հատկապես մարզային, շարունակում է ծաղկել կոռուպցիայի ճիրաններում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում