Մկրտության ժամանակ «փրփուր փարթի» են կազմակերպել, ինչի հետևանքով 7-ամյա տղան ջրահեղձ է եղել
Նմանատիպ
Այսօր՝ օգոստոսի 12-ին, Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոնից այնտեղ տեղափոխված 7-ամյա տղան։ Այս մասին հայտնում է Shamshyan. com-ը։
Ոստիկանները պարզել են, որ երեխան տեղափոխվել է Վայոց ձորի մարզի գյուղերից մեկից «ջրահեղձություն» ախտորոշմամբ, որտեղ գտնվող լողավազանում լողալիս է եղել։
Ոստիկանները պարզել են նաև, որ այդ օրը նշված գյուղում նշելիս են եղել երեխայի քրոջ մկրտության արարողությունը, որի ժամանակ կազմակերպվել է «փրփուր փարթի» միջոցառում՝ այդ առանձնատանը կից լողավազանում, որի ժամանակ էլ երեխան լողալիս գլխով հարվածել է՝ լողավազանի հատակին, ինչից հետո ջրահեղձ է եղել և ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Վայոց ձոր» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո երեխային ռեանիմոբիլով տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Հետևեք մեզ նաև Telegram-ում