Գյումրիում շտապօգնության մեքենայով վթարի ենթարկված հղի կինը ծննդաբերել է
Նմանատիպ
Գյումրիում վթարի ենթարկված շտապօգնության մեքենայով տեղափոխվող հղի կինը ծննդաբերել է, նրա և երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
Խոսնակի փոխանցմամբ՝ բժշկի, բուժքրոջ ու «Opel»- մակնիշի ավտոմեքենայի վարորդի վիճակը նույնպես լավ է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ: Դեպքը տեղի է ունեցել Գյումրիի Գարեգին Նժդեհ-Պռոշյան փողոցների խաչմերուկում։ Բախվել են «Գյումրի» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և «Opel» մակնիշի ավտոմեքենան, որի հետևանքով վերջինիս վարորդը, ինչպես նաեւ շտապօգնության բժիշկը, բուժքույրը, տեղափոխվող բուժառու հղի կինը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում