Շախմատի Եվրոպայի առաջնությունից առնվազն մեկ ոսկի ու մեկ բրոնզ ունենք
19/08/2024 11:38
Նմանատիպ
Ալեքս Սահակյանը դարձել է Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն՝ ամբողջ առաջնության ընթացքում մնաց անպարտելի՝ 9 հնարավորից վաստակելով 7.5 միավոր: Այդ մասին հայտնում է Հայաստանի Շախմատի ֆեդերացիան։
Սոֆիա Բաղրամյանն էլ 9 հնարավորից վաստակել է 7 միավոր՝ դառնալով Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր։ Մեր ներկայացուցիչը կիսել է 2-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում