Երևանում տղամարդը 5-րդ հարկից ընկել է խաղողի վազերի վրա
20/08/2024 13:54
Նմանատիպ
Այսօր՝ օգոստոսի 20-ին, ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Գայի պողոտա 10 հասցեում մոտ 30 տարեկան տղամարդը ընկած է խաղողի վազերի վրա: Այս մասին հայտնում է Shamshyan. com-ը։
Մինչ կժամանեին փրկարարները, ոստիկաններն ու քաղաքացիները իրենց ուժերով խաղողի վազի վրայից իջեցրել են տուժածին և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Բժիշկները վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնություննն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ նա 5-րդ հարկից վայր է ընկել, սակայն կան նաև տեղեկություններ, որ հնարավոր է՝ նա փորձել է ինքնասպան լինել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում