Շախմատիստուհիներ Սոնա Կրկյաշարյանն ու Սոֆիա Բաղրամյանը՝ ոսկե մեդալակիրներ
21/08/2024 12:29
Նմանատիպ
Սոնա Կրկյաշարյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների կայծակնային շախմատի չեմպիոն: Այդ մասին հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
Սոնան 18 հնարավորից վաստակել է 14.5 միավոր՝ 1.5 միավորով առաջ անցնելով երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստուհուց:
Սոֆիա Բաղրամյանն էլ ոսկե մեդալը նվաճել է Եվրոպայի մինչև 8 տարեկան աղջիկների կայծակնային շախմատում։ Սոֆիան 18 հնարավորից վաստակել է 16 միավոր և կիսեց 1-2-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 1-ին հորիզոնականը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում